ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ աշխարհի մի շարք երկրներում  նշվում է Ուսանողների միջազգային օրը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ձեզ հետ են կապվում մեր հայրենիքի առաջընթացի,  պայծառ ապագայի ու նվիրական նպատակների իրականացման հույսերը:  Դուք եք մեր երկրի ու պետության շարժիչ ուժը: Ձեզ նման բանիմաց, արդիական մասնագիտական խոր գիտելիքներով երիտասարդների ակտիվ ու միասնական ներգրավվածության շնորհիվ է հնարավոր տեսնել մեր երկրի առաջընթացը և դիմակայել պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերներին:

Վստահեցնում եմ՝ ՃՇՀԱՀ ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմն անում են ամեն հնարավորը կրթության որակի բարձրացման, համալսարանի զարգացման, ուսումնառության հարմարավետ պայմանների ստեղծման և, իհարկե, ժամանակի պահանջներին համապատասխան հիմնարար գիտելիքներ ու հմտություններ ձեզ փոխանցելու համար: Համալսարանը ձեր կողքին է։ Մենք միասին  ենք առաջ ընթանալու՝ զարգացնելով մեր կրթօջախը և նպաստելով մեր երկրի բարօրությանը: 

Ցանկանում եմ, որ լինե՛ք նպատակասլաց՝ ամենօր հարստացնելով ձեր գիտելիքները, որոնք ամբողջ կյանքում լինելու են ձեր մասնագիտական հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:

Պատվով կրե՛ք համալսարանական լինելու մեծագույն կոչումը:

 63 просмотров всего,  1 просмотров сегодня

17.11.22

 64 просмотров всего,  2 просмотров сегодня