ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ շինարարներ, այսօր մեր մասնագիտական տոնն է: Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է: Շինարարի աշխատանքի արդյունքով են նաև պայմանավորված մեր ազգային տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը և առհասարակ մեր երկրի շենացումն ու բարգավաճումը: Այսօր շինարարների առջև ծառացած են մրցունակության, աշխատանքների որակի բարձրացման, ֆինանսավորման աղբյուրների ծավալի մեծացման և բազմաթիվ այլ հարցեր: Որպես հասարակության ստեղծարար ուժ՝ շինարարների առջև մշտապես դրվում են պատասխանատու խնդիրներ, որոնց լուծումն էլ ապահովում է քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ստեղծումը:

Շինարարի ու ճարտարապետի ստեղծագործ աշխատանքի արդյունքում են ստեղծվում այնպիսի կառույցներ, որոնք դառնում են մեր երկրի այցեքարտը: Արդյունքում սերնդեսերունդ փոխանցվում են մեր ժողովրդի՝ դարերի խորքից եկող արարչական ձիրքը ու ստեղծագործելու բացառիկ ներուժը: Շինարարների քրտնաջան աշխատանքի շնորհիվ շինարարությունը մեր ազգային տնտեսության անքակտելի ու առանցքային բաղադրիչն է դարձել:

ՃՇՀԱՀ ուսանողները, շրջանավարտները իրենց գործունեությամբ մշտապես բարձր են պահել շինարարի անբասիր անունը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն, արգասաբեր գործունեություն և ստեղծագործական բազում հաջողություններ:

 305 просмотров всего,  1 просмотров сегодня

08.08.21

 306 просмотров всего,  2 просмотров сегодня