(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ Մ․ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Սիրելի՛ ուսանողներ,

Ուսանողների միջազգային օրը բացառիկ առիթ է՝ խորհելու ուսանողի դերի, նրա առաքելության և բարձրագույն կրթության կարևորության մասին: Այս օրը ոչ միայն տոն է, այլև խորհրդանիշ՝ հիշեցնող, որ ուսանողությունը եղել և մնում է առաջադիմության, նորարարության և փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մենք ձեզ տեսնում ենք որպես առաջընթացի ամենամեծ գործոն, գաղափարներ կերտողներ ու իրականություն դարձնողներ։ Մեր համալսարանը ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև հարթակ՝ ձեր մտավոր և մասնագիտական ներուժը բացահայտելու, այն արժևորելու և զարգացնելու համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ համար ստեղծենք պայմաններ՝ ձեր ներուժը լավագույնս դրսևորելու համար։

Մաղթում եմ, որ լինեք համարձակ ձեր մտքերում, նախաձեռնող՝ ձեր գաղափարներում և հաստատակամ՝ ձեր երազանքների իրականացման ճանապարհին։ Թող ուսանողական տարիները դառնան ձեր կյանքի ամենավառ ու նշանակալի հատվածներից մեկը՝ լի գիտելիքներով, ձեռքբերումներով ու անմոռանալի պահերով։

Շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ հաջողություն, ստեղծարար ոգի և անսպառ եռանդ։ Հիշեք՝ ձեր ձեռքբերումներն ու հաջողությունները մեր բոլորի հպարտությունն են։

17.11.24