ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են համաշխարհային ուսանողական ամենամյա սպորտային ծրագրավորման ACM ICPC մրցույթի: ICPC-ն համալսարանների միջև ծրագրավորման համաշխարհային առաջնություն է: Մեր համալսարանը մասնակցել է 3 հոգուց բաղկացած թիմով, պատվով ներկայացել և հաղթել է Հայաստանի քառորդ եզրափակիչը, ինչի արդյունքում իրավունք ստացել մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին:
ՃՇՀԱՀ թիմը ղեկավարում է ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը, իսկ թիմի կազմում ընդգրկված են «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի ուսանողներ` Արևիկ Շահվերդյանը, Արտակ Դաշյանը, Րաֆֆի Հախվերդյանը:
Դեկտեմբերի 5-10-ը ՃՇՀԱՀ թիմը կմասնակցի Քութաիսիում տեղի ունեցող Միջազգային քոլեջի ծրագրավորման մրցույթի և Հարավային Կովկասի բաց առաջնության կիսաեզրափակչին (OCPC): Հավելենք, որ ICPC-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները միաժամանակ կմասնակցեն OCPC-ին: Մեր ուսանողները հպարտությամբ և մեծ ջանասիրությամբ պատրաստվում են ներկայացնել համալսարանը, և հաջողություններ գրանցել արդեն միջազգային հարթակներում: