ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԻԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Լիանա Կարախանյանը և Նելլի Ղանդիլյանը Ռուսաց լեզվի 5-րդ հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողներից են:

Մրցույթն անցկացվեց գրավոր՝ երկու փուլով: Առաջին փուլին մասնակցելու համար ներկայացված էր 118 հայտ ՀՀ 12 պետական բուհից: Արդյունքում հաղթող ճանաչվեց վեց ուսանող, որոնցից երեքը՝ հայկական, մյուս երեքը՝ ռուսական կրթությամբ:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցներն արժանացան նվերների և հավաստագրերի: Օլիմպիադիային մասնակցող ՃՇՀԱՀ 50 ուսանողներն առանձնացան լեզվական պատրաստվածության բարձր մակարդակով:

Օլիմպիադայի կազմակերպիչներն էին Երևանում Ռուսական տունը, Հայաստանում ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:  Օլիմպիադիան անցկացվում է ամեն տարի և նպատակն է  ուսանողության շրջանում խթանել ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն ու իմացությունը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս առավել հաճախ օգտվելու ռուսական հարուստ ու բազմածավալ գրականությունից:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մշտապես աչքի է ընկնում նման միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ՝ խրախուսելով ուսանողների կողմից լեզվական հմտությունների զարգացումը:  

 

 379 просмотров всего,  3 просмотров сегодня

05.05.21

 380 просмотров всего,  4 просмотров сегодня