ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ողջ անձնակազմը շնորհավորում է սիրելի և հարգարժան ռեկտորի տարեդարձը

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանի տարեդարձն է։

Հարգարժա’ն ռեկտոր, մեր՝ համալսարանականներիս սերն ու հարգանքը Ձեր անձի նկատմամբ ձևավորվել են դեռ շատ վաղուց, երբ Դուք, ավարտելով մեր համալսարանը, աշխատում էիք որպես դեկանի տեղակալ, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի առաջին տեղակալ, պրոռեկտոր, այնուհետև՝ արդեն մեր հարազատ կրթօջախի ռեկտոր: Ձեր անցած ճանապահին միշտ եղել եք համալսարանի կողքին՝ առաջին տեղում դնելով սկզբում համալսարանի շահը, հետո՝ մնացածը:

Հարգելի’ ռեկտոր, համալսարանի, քոլեջի, դպրոցի ողջ անձնակազմի, ուսանողների և աշակերտների անունից շնորհավորում ենք Ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ մեր բուհին Ձեր ղեկավարությամբ։ Թո’ղ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր նախաձեռնություններում և անձնական կյանքում:

 191 просмотров всего,  3 просмотров сегодня

16.06.21

 192 просмотров всего,  4 просмотров сегодня