Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ն մասնակցեց ՙկրթությունը 21-րդ դարում՚ էքսպոյին

Մարտի 30-ից ապրիլի 1-ը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում անցկացվեց ՙԿրթությունը 21-րդ դարում՚ 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ՙԻնտեր-էքսպո՚ ցուցահանդեսային ընկերությունն այս տարի ներկայանալու հնարավորություն էր ընձեռել շուրջ 60 բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական կրթության հաստատություններին:

Էքսպոյին մասնակցում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը և շինարարական քոլեջը: Մեկ ամբողջական տաղավարում մեր համալսարանը, դպրոցն ու քոլեջը ներկայացնող մասնակիցները էքսպոյի այցելուներին ծանոթացրին համալսարանում առկա մասնագիտությունների, գործունեության, ընդունելության կարգի, ուսանողների զբաղվածության և կյանքի մասին: Տաղավարն այցելուներին և, հատկապես, ցուցահանդեսի կազմակերպիչներին գրավեց մեր ուսանողների ու աշակերտների ձեռքի աշխատանքներով և բազմաթիվ միջազգային մրցույթներում վաստակած հուշամեդալներով:

Ցուցահանդեսին ներկա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այս տարվա էքսպոն կարևորեց հատկապես ռուսաստանյան մի շարք առաջատար բուհերի մասնակցության և անվճար կրթության ծրագրի ներկայացման տեսանկյունից, ինչը, նրա հավաստմամբ, լավ հնարավորություն է ծանոթանալու և հետագայում Ռուսաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար:

1,580  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

01.04.16

1,581  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր