(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները գրանցել են տարբեր հաջողություններ և համալսարանի ռեկտորի ժ/պ Մ. Բարսեղյանի կողմից պարգևատրվել շնորհակալագրերով:

Պարոն Բարսեղյանը շնորհավորելով աշակերտներին նշեց. «Ողջունելի է աշակերտների մասնակցությունը տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում, որտեղ դպրոցականները արդյունավետ և ինտենսիվ աշխատանք են կատարել և գրանցել հաջողություններ: Հատկանշական է, որ որպես համալսարանի հենակետային դպրոց մշտապես բովանդակային առումով ուրախալի ձեռքբերումներ և նորություններ ունի»:

Շնորհակալագրով պարգևատրվեցին 3 տարբեր օլիմպիադաներում հաջողություններ գրանցած դպրոցականները, այդ թվում Արամ Գալստյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմակերպված հանրապետական օլիմպիադային եզրափակիչ փուլում երկրորդ կարգի դիպլոմի արժանանալու և Հայ գրականություն առարկայից ցուցաբերած խորը գիտելիքների համար, Արեգ Մոսիկյանը, Հայկ Հյուսիսյանը, Դավիթ Վարդանյանը՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության ամենամյա գիտական օլիմպիադայի «Ինժեներություն» անվանակարգում 3-րդ պատվավոր հորիզանականը զբաղեցնելու համար, ինչպես նաև ուսուցչուհի Լիանա Առուստամյանը, Հայկ Ղահրամանյանը, Գոռ Տիտանյանը, Արմեն Մելիքսեթյանը՝ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ին «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում «Ապահով կառույցներ, ապահով երկիր» թեմայով գիտահետազոտական նախագիծը ներկայացնելու և II կարգի դիպլոմով պարգևատրվելու համար:

06.06.24