ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՎԼԱԴ ԱՍԱՏՐՅԱՆԸ

«Կամուրջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվեց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։

  Հիմք ընդունելով 2020-ի օգոստոսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին»  կառավարության որոշումը՝ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհդրի 2020-2021 ուսումնական տարվա անդրանիկ նիստը։ ՃՇՀԱՀ-ի ուսանողական խորհրդի առաջարկով հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի  քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Խաչատրյանը։

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եզիազար Վարդանյանը շնորհավորելով հոգաբարձուների խորհրդի նախագահին վերընտրվելու առթիվ և ողջունելով խորհրդի անդամներին ներկայացրեց իրականացված աշխատանքները, ընդգծելով. «Արտակարգ դրության պայմաններում մենք կարողացանք պատշաճ մակարդակով  իրականացնել ուսումնական գործընթացը՝ ի պատիվ մեր պրոֆեսորադասախոսական կազմին»։ Անդրադառնալով համալսարանի ֆինանսական հատվածին Եղիազար Վարդանյանը տեղեկացրեց, որ ֆինանսական վիճակը կայուն է։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ անցած տարվա համեմատ այս տարի ընդունելության աճ է գրանցվել։

 

 643 просмотров всего,  1 просмотров сегодня

17.09.20

 644 просмотров всего,  2 просмотров сегодня