(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՀՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և ՀՀ փորձագիտական կենտրոնը, կարևորելով գործընկերության ու համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում, կնքեցին հուշագիր: 

Ըստ հուշագրի՝ նախատեսվում է.

  • ՀՀ փորձագիտական կենտրոնի բանիմաց աշխատողների ու անդամների ներգրավում ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում, 
  • համալսարանի կողմից ուղեգրման դեպքում կրթական ծրագրով ուսանողների ուսումնաարտադրական ու գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում  ու անցկացում ՀՀ փորձագիտական կենտրոնում,
  • համալսարանի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմում  կազմակերպության կողմից առաջադրված համապատասխան մասնագետների ներգրավում, 
  • համալսարանի հրավերով կազմակերպության աշխատակիցների ու անդամների մասնակցություն տարբեր հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին ու քննարկումներին,
  • կազմակերպության հրավերով համալսարանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցություն  տարբեր հարթակներում ու ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին ու քննարկումներին,
  • համատեղ բաց դասերի, քննարկումների, սեմինարների կազմակերպում ու անցկացում, ուսումնամեթոդական նյութերի հրատարակում, 
  • կազմակերպության կողմից աջակցություն ուսանողներին՝ նրանց ապահովելով աշխատանքով իրենց կամ գործընկերների մոտ, ինչպես նաև օժանդակություն վարձի փոխհատուցման, կրթաթոշակների տրամադրման և այլ հարցերում:

Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը նմանօրինակ համագործակցությունները բխում են առաջին հերթին ուսանողների շահերից, քանի որ այսօրինակ փոխգործակցության արդյունքում ուսանողները հնարավորություն են ստանում փորձի փոխանակման միջոցով ծանոթանալու ոլորտային խնդիրներին համատեղ ջանքերով լուծումներ գտնելու, ինչպես նաև  կրթության ու մասնագիտացման գործում լուրջ քայլեր կատարելու։

ՀՀ փորձագիտական կենտրոնի տնօրենի Դ. Ղուլյանը, ողջունելով համագործակցային ամուր հարաբերությունների հաստատումը, շնորհակալություն հայտնեց ՃՇՀԱՀ ռեկտորին առաջարկել ուսանողների պրակտիկաները կազմակերպել կենտրոնում, ինչը կնպաստի նրանց գիտելիքների գործնական կիրառմանն ու հետագայում կենտրոնում որպես փորձագետ աշխատանք ձեռք բերելուն:

Այսպիսով ձեռք բերված մի շարք պայմանավորվածություներից զատ որոշվեց ՃՇՀԱՀ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ներգրավվել կենտրոնում, որպես փորձագետ-ստաժոր։

 

04.07.22