Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և ՀՀ փորձագիտական կենտրոնը, կարևորելով գործընկերության ու համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում, կնքեցին հուշագիր:
Ըստ հուշագրի՝ նախատեսվում է.
Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը նմանօրինակ համագործակցությունները բխում են առաջին հերթին ուսանողների շահերից, քանի որ այսօրինակ փոխգործակցության արդյունքում ուսանողները հնարավորություն են ստանում փորձի փոխանակման միջոցով ծանոթանալու ոլորտային խնդիրներին համատեղ ջանքերով լուծումներ գտնելու, ինչպես նաև կրթության ու մասնագիտացման գործում լուրջ քայլեր կատարելու։
ՀՀ փորձագիտական կենտրոնի տնօրենի Դ. Ղուլյանը, ողջունելով համագործակցային ամուր հարաբերությունների հաստատումը, շնորհակալություն հայտնեց ՃՇՀԱՀ ռեկտորին առաջարկել ուսանողների պրակտիկաները կազմակերպել կենտրոնում, ինչը կնպաստի նրանց գիտելիքների գործնական կիրառմանն ու հետագայում կենտրոնում որպես փորձագետ աշխատանք ձեռք բերելուն:
Այսպիսով ձեռք բերված մի շարք պայմանավորվածություներից զատ որոշվեց ՃՇՀԱՀ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ներգրավվել կենտրոնում, որպես փորձագետ-ստաժոր։