(010) 303-300

ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկեցին հեռակա ուսուցման համակարգով բակալավրիատի ընդունելության քննությունները։ Դիզայն ֆակուլտետի դիմորդները հանձնեցին ներբուհական քննություն «Կոմպոզիցիա» առարկայից, իսկ Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության դիմորդները՝ ընտրությամբ հայոց լեզու կամ անգլերեն։

Քննության արդյունքները կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 11- ը ժամը 16։00-ն,  ՃՇՀԱՀ պաշտոնական կայքէջում։ Հաջողություն և բարձր գնահատականներ ենք մաղթում մեր ապագա ուսանողներին։

10.10.20