ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ի քոլեջում հնչեց վերջին զանգը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջում այսօր հրաժեշտի օր էր: Եռամյա կրթության պաշարով և մեծ ապագայի ակնկալիքով՝ շուրջ 60 ուսանողի համար հնչեց վերջին զանգը:

Բազմամարդ դահլիճում արդեն մեծ ճանապարհի ուղին բռնած ուսանողներն իրենց երախտիքի խոսքերը հղեցին քոլեջի տնօրինությանն ու դասախոսներին՝ լավ մարդ,  քաղաքացի և մասնագետ դառնալու խոստումով:

Երգ ու պարով, ասմունքով համեմված վերջինզանգյան միջոցառման մեկնարկը քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը սրբազան պարտք համարեց սկսել՝ հարգելով ապրիլյան պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակն ու խիզախությունը հարգելով: Շնորհավորելով շրջանավարտներին՝ տիկին Հովհաննիսյանը նրանց մաղթեց կանաչ ու խաղաղ ճանապարհ և անկախ մասնագիտությունից՝ Հայրենիքի ու հայ ազգի նկատմամբ մեծագույն ակնածանք և, թեկուզ անգամ, կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամություն:

 2,429 просмотров всего,  2 просмотров сегодня

25.05.16

 2,430 просмотров всего,  3 просмотров сегодня