ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ի պատվիրակությունը մասնակցեց պեկինի համալսարանի 80 ամյակի միջոցառումներին

Հոկտեմբերի 13-16-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը: Մեր համալսարանի պատվիրակությունը հրավիրվել էր Չինաստան՝ մասնակցելու Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի /ՊՇՃՀ / 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Այցի շրջանակներում Գ. Գալստյանը և Վ. Եդոյանը ներկա գտնվեցին  «Քաղաքաշինության զարգացման ապագա» խորագրով միջազգային սեմինարին,

համալսարանի պատմությանը և գործունեությանը նվիրված ցուցահանդեսին, ինչպես նաև նախապատրաստեցին ՃՇՀԱՀ-ի և ՊՇՃՀ -ի միջև երկկողմ համագործակցության նոր պայմանագրի տեքստը:

Պեկինյան այցը կարևորվեց հատկապես համալսարանի նախագահ, պրոֆեսոր Ժանգ Այլինի, կուսակցական կոմիտեի քարտուղար, պրոֆեսոր Վանգ Յանժոնգի, միջազգային համագործակցության և միջազգային կրթության փոխանակման դպրոցի դեպարտամենտի ղեկավար Քսյաոհոնգ Ժաոյի,  ճարտարագիտության դոկտոր Վանգ Սուի հետ հանդիպումներով:

 

Հյուրերի համար կազմակերպվեց ճանաչողական այցեր համալսարանի վարչական շենքեր, լաբորատորիաներ ու գրադարան:

 2,048 просмотров всего,  2 просмотров сегодня

20.10.16

 2,049 просмотров всего,  3 просмотров сегодня