Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԷՐԱԶՄՈՒՍ+ ՆԱԽԱԳԾԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 2018թ-ի Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» հիմնական գործողություն 2-ի շրջանակում՝ Մակեդոնիայի Կիրիլ և Մեթոդիուս համալսարանի կոորդինատորությամբ՝ որպես կոնսորցիումի անդամ-համալսարան, հաջողությամբ հաղթահարել է ընտրական վերջին փուլը՝ ընդգրկվելով All4R&D «Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով Ակադեմիա – բիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման» Էրազմուս + նախագծում՝ 3 տարի ժամկետով:

Այս առթիվ՝ ՃՇՀԱՀ-ի ֆինանսական և տեղեկատվական աշխատանքերի գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը, ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը և նույն ամբիոնի ասիստենտ Գոհար Ավետիսյանը Ֆինլանդիայի Վաասա համալսարանում մասնակցել են All4R&D «Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով Ակադեմիա – բիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման» Էրազմուս + նախագծի 1-ին աշխատաժողովին և համակարգողների ժողովին:

Վերջինիս նպատակը նախագծի կոնսորցիումի ծրագրային երկրների համալսարանների նորարարական համակարգերի վերաբերյալ տեղեկատվության ստացումն էր, կոնսորցիումի անդամ գործընկեր երկրների համալսարաններում և կազմակերպություններում անցկացված Ակադեմիա-բիզնես համագործակցության հարցման արդյունքների ու հաշվետվության քննարկումը,  Վաասա համալսարանի Տեխնոբոթնիա և Վեբիք լաբորատորիաների մարդկային, լաբորատոր և աշխատանքային ռեսուրսներին ծանոթացումը:

Եռամյա All4R&D նախագծի շրջանակում՝ պրոռեկտոր Մարինա Ղազարյանը և ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ի ու Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության, ՃՇՀԱՀ-ում հետազոտական միավոր-կենտոնի ստեղծման, դրա մարդկային ռեսուրսների համալրման, համապատասխան սարքավորումների ձեռք բերման մասին, իսկ ասիստենտ Գոհար Ավետիսյանը՝ նախագծի շրջանակում միջազգային և ազգային տեղեկատվական միջոցառումների կազմակերպման աշխատանքների ու ժամանակացույցի մասին զեկույցներ:

523  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

10.06.19

524  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր