ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ը` ԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի 1690-Ա/2 հրամանի՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել «Բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջացով»  գիտական թեման, որի գիտական ղեկավարն է Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը:

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 1693-Ա/2 հրամանի՝  Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում հաղթող են ճանաչվել  հետևյալ թեմաները՝ «Բնակելի կառուցապատման վերակառուցման և արդիականացման հիմնախնդիրները Երևան քաղաքում» (ղեկավար՝ ճարտարապետության դոկտոր, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի պրոֆեսոր Կ. Ազատյան) և «Մշակել կոնյակագործության թափոնների (բարդա) խտացման, կոնսերվացման և օգտագործման համալիր բնապահպանական միջոցառումների համակարգ» (ղեկավար` կենսաբանական գիտությունների դոկտոր, ՋՀՀՀ ամբիոնի պրոֆեսոր Ս. Սահակյան) գիտական թեմաները:

 117 просмотров всего,  1 просмотров сегодня

13.10.21

 118 просмотров всего,  2 просмотров сегодня