ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Այսօր կայացավ ՃՇՀԱՀ արհեստակցական միության տարեկան նիստը: Նիստի սկզբում ներկաներին ողջունեց ռեկտոր Եղիազար Վարդանյանը՝ կարևորելով Արհեստակցական միության դերը համալսարանական կյանքում: Արդյունավետ համարելով նախորդ տարիներին Հարություն Ղասաբյանի և Արհկոմի անդամների գործունեությունը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց և առաջարկեց Հ. Ղասաբյանին վերընտրել նախագահի պաշտոնում: «Այսօր առկա բազմաթիվ մարտահրավերների համատեքստում կարևորում եմ մեր աշխատակիցների իրավունքների պաշտպանության, առողջական և նրանց կյանքին ու գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է համալսարանականների սոցիալական, աշխատանքային և այլ իրավունքները պաշտպանելու նպատակով նախաձեռնել այնպիսի աջակցության ծրագրեր, որոնք կլինեն ավելի հասցեական և հստակ խնդիրներ կլուծեն մեր աշխատակիցների հանար։ Առաջարկում եմ սկսել մշակել աշխատակիցների առողջական ապահովագրության ծրագիրը, վստահեցնում եմ համալսարանը նույնպես կունենա իր ներդրումը, որպեսզի մեր աշխատակիցները հնարավորինս որակյալ առողջապահական ապահովագրություն ստանան »,- նշեց պարոն Վարդանյանը: Համագումարում ընդգրկված էր օրակարգային 4 հարց: Նախ Արհեստակցական կազմակերպության նախագահ Հարություն Ղասաբյանը ներկայացրեց 2019-2021 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Ինչպես նշեց Հ․ Ղասաբյանը, «վերջին տարիներին ոչ մի համալսարանականի դիմում չի անտեսվել և արձագանքվել է համապատասխան կերպով։ Բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել աշխատակիցների սոցիալ֊ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով, ինչպես նաև իրականացվել են ծրագրեր հանգստի և տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ»: Նիստի ընթացքում հաստատվեց ՃՇՀԱՀ արհեստակցական միության ղեկավար մարմնի՝ Արհկոմիտեի կազմը: Օրակարգային հաջորդ հարցը նախագահի ընտրություն էր: Առաջադրված միակ թեկնածուն Հարություն Ղասաբյանն էր, որը քվեարկության արդյունքներով միաձայն վերընտրվեց ՃՇՀԱՀ արհեստակցական միության նախագահ: «Շնորհակալություն ևս մեկ անգամ վստահության համար, հավաստիացնում եմ՝ թիմային աշխատանքի շնորհիվ կարող ենք իրականացնել արդյունավետ ծրագրեր համալսարանականների համար»,- ամփոփիչ ելույթում նշեց վերընտրված նախագահ Հ․ Ղասաբյանը։

 775 просмотров всего,  3 просмотров сегодня

10.12.21

 776 просмотров всего,  4 просмотров сегодня