ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ

Արդեն 3-րդ տարին է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվում է մրցույթ, որտեղ կարևորվում են ոչ միայն ուսանողի գիտելիքները, այլ նաև՝ նրա մարդկային որակներն ու բնավորությունը:

Խոսքը «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող համանուն մրցանակաբաշխության մասին է, որը դրամական մրցանակ է շնորհում մագիստրատուրան ավարտած, ուսանելու տարիներին առաջադիմությամբ, ճարտարապետական նախագծերի քանակով առանձնացած ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված շրջանավարտ-ճարտարապետը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ մրցանակը շնորհվեց ոչ թե մեկ, այլ՝ միանգամից երկու շրջանավարտի. համալսարանն ավարտած և արդեն զինվորական ծառայության մեջ գտնվող Հայկ Ալեքսանյանին և Աննա Խաչատրյանին:

Արարողությանը ներկա էին ճարտարապետ Արամ Խաչատրյանի ընտանիքի անդամները, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, դասախոսներ, ովքեր շնորհավորեցին հաղթողներին, մաղթեցին բարի ու մասնագիտական բեղմնավոր ճանապարհ:

 

 3,463 просмотров всего,  1 просмотров сегодня

11.11.19

 3,464 просмотров всего,  2 просмотров сегодня