Այս օրհասական պահին աշխարհասփյուռ ողջ հայությունը մեկ միասնական ուժ դարձած սատարում է Արցախին՝ հակառակորդին ոչնչացնելու, հայկական սահմաններն անառիկ պահելու, հայ անպարտելի զինվորի անվտանգությունն ու կարիքները հոգալու համար:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, արձագանքելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին, համալսարանի, դպրոցի և քոլեջի բոլոր ստորաբաժանումներում իրականացրեց բարեգործական դրամահավաք, որին իր անշահախնդիր մասնակցությունն ունեցավ յուրաքանչյուր աշխատակից և ուսանող:
Արդյունքում՝ հավաքագրված 8.000.000 ՀՀ դրամը և համալսարանի միջոցներից 7.500.000 ՀՀ դրամը, ուղղվելու է Արցախին, Հայոց բանակի զինվորներին և հերոսաբար զոհված քաջորդիների ընտանիքներին: