Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետական դաշտ նոր սերունդ մտավ

Այսօր իրականացավ ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտների երազանքը՝ Հայաստանի ճանանչված ճարտարապետները նրանց կոլեգաներ կոչեցին։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 34 մագիստրոսի, որից 15-ը գերազանցության, 132  բակալավրի, որից 20-ը գերազանցության, այդ թվում 30 արտասահմանցի շրջանավարտների Սիրիաից, ՌԴ-ից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանից, Ուկրաինաից և Վրաստանից՝ ճարտարապետական պալատում  հանձնվեցին դիպլոմներ։   

Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը սրտանց շնորհավորեց շրջանավարտներին, նրանց ծնողներին, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, նշանակալից օրվա առթիվ և ասաց, որ ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը դա արվեստ է զուգորդված համքարության հետ։ Եվ ինչպես ցանկացած գործում, արդյունք ստանալու համար, պետք է ամբողջ կյանքում աշխատել և կատարելագործվել։ Ռեկտորը շրջանավարտներին հորդորեց միշտ հիշել, որ յուրաքանչյուր նախագիծ պետք է արվի սիրով, քանի որ այն հասարակության ՝ մարդու համար է։ Իր խոսքի վերջում Գագիկ Գալստյանը շրջանավարտներին մաղթեց երջանկություն և նորանոր ձեռքբերումներ։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, համալսարանի միջազգային կապերով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ  Էմմա Հարությունյանը և քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը։ Ներկաներից յուրաքանչյուրը իր ելույթում շնորհավորելով շրջանավարտներին, հորդորեցին չմոռանալ <<հայրենի օջախը>>՝ համալսարանը, և միշտ պահել հետադարձ կապը։ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը շրջանավարտներին հիշեցրեց չմոռանալ, որ ճարտարապետությունը աստվածային մասնագիտություն է, իսկ ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը նկատեց, որ երջանիկ լինելու համար մարդուն պետք է երեք բան՝ զբաղվել սիրված գործով, ունենալ սիրված ընտանիք և լավ շրջապատ՝ ինչնել մաղթեց շրջանավարտներին։ 

Դիպլոմների հանձման արարողությունը մեծ ոգևորություն էր առաջացրել արդեն նախկին ուսանողների մոտ և հանդիսավոր արարողությունից հետո նրանք երկար ժամանակ չհեռացան ճարտարապետների պալատից։

2,517  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

04.07.19

2,518  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր