ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ապրիլի 15-24-ը Ղազախստանում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, ՙՇինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա՚ ամբիոնի ասիստենտ Ավետիք Արզումանյանը և ԷԷկ ամբիոնի ասիստենտ Հերմինե Սամվելյանը: Մեր պատվիրակությունը Տարազում էր՝ ERASMUS+ ԻննոՍԵՆՍ ծրագրի հրավերով:

Աշխատանքային այցի ընթացքում մեր համալսարանի պատվիրակները   մասնակցեցին նորարարական մանկավարժությանը և ձեռներեցությանը վերաբերող աշխատաժողովին, որը ներառում էր նորարարական կարողությունների  զարգացման և գնահատման գործընթացի ուսումնասիրությունը: Աշխատաժողովի մյուս բաժինը  նվիրված էր ինժեներական բուհերում ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների տրամադրմանը, որի շրջանակներում ներկայացվեց ԿԱՆՎԱՍ բիզնես մոդելը, որի շուրջ աշխատաժողովի մասնակիցները ունեցան ունեցան գործնական քննարկումներ:

Նորարարական մանկավարժության ու ձեռներեցության թեմայի շրջանակներում՝ ելույթներով հանդես եկան մեր համալսարանի ներկայացուցիչները և ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ում դրանց զարգացմանն ուղղված միջոցառումները:

05.05.18

 1,282 просмотров всего,  3 просмотров сегодня