ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՐՈՍ ՀՐԱՅՐԸ

Հրայրը սիրահարվել էր Արցախ աշխարհին և նվիրվել անմնացորդ՝ դեռևս աշխատանքային տարիներից: 2012թ-ին ավարտելով մեր համալսարանը՝ ճարտարապետություն-դիզայն մասնագիտությամբ, անմիջապես աշխատանքի է անցնում շինարարական ընկերությունում՝ որպես հիմնադիր տնօրեն:

Արցախի բնության, արցախյան ճարտարապետության և մշակույթի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Հրայր Ասրյանին 2018թ-ին. ուղղորդեցին այնտեղ՝ զբաղեցնելու Շահումյանի շրջանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի պաշտոնը: Հասցրեց բազմաթիվ նախագծեր իրականացնել, մեծ մասը, սակայն, այդպես էլ մնացին թղթի վրա և Հրայրի՝ անդադար ուսումնասիրող ու պրպտող մտքում:  

Դեպի մեծագույն երազանքը տանող ճանապարհն էլ էր նախագծել և, կրկին, Արցախում. բա՜րձր ժայռի գլխին տուն էր կառուցում, որ ամուսնանար ու իր ստեղծած ինքնատիպ աշխարհում վայելեր սիրելի Արցախի օդով համեմված երջանկությունը: Սակայն, Նրա ճանապարհն ու տունը կիսատ մնացին՝ խաչվելով պատերազմի հետ: Կամավորագրվելով Շահեն Մեղրյանի անվան ջոկատին՝ մարտեր մղեց Շուշիի Քարինտակ գյուղում և հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 31-ին:

Հավերժ փա՜ռք ու խոնարհո՜ւմ, երազանքներ կառուցող Հերոս:

 

 

 529 просмотров всего,  3 просмотров сегодня

02.02.21

 530 просмотров всего,  4 просмотров сегодня