ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակում է հանդիպումների շարքը մշակութային, հասարակական, գիտական ոլորտների գործիչների հետ: Այս անգամ համալսարանը հյուրընկալել էր Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանին:

Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, դասախոսներ, ուսանողներ: Հետաքրքիր հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արվեստագետի անցած ուղուն, ներկայացումներին, պարգևներին: Իր խոսքում Ռ. Բաբայանը ընդգծեց, որ շատ է կարևորում երիտասարդների հետ հանդիպումները, քանի որ վերջիններս ժամանակի զարկերակն են, գիտեն՝ ինչ են ուզում կրթությունից, առհասարակ կյանքից: Ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց արվեստագետին՝ հրավերն ընդունելու և համալսարանում հյուրընկալվելու համար՝ նշելով, որ արվեստագետների կյանքն ու ստեղծագործական բեղուն ուղին մեծ ներգործություն ու ոգեշնչում կարող են լինել ուսանողների համար: Կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ ռեկտորը հավելեց, որ կլինեն նաև արտագնա հանդիպումներ մշակութային տարբեր վայրեր:

 

Հաջորդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ:

 413 просмотров всего,  1 просмотров сегодня

24.05.21

 414 просмотров всего,  2 просмотров сегодня