Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն, հղումում նշված մասնագիտություններով։
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելությունն անցկացվում է մեկ փուլով: Կարող են մասնակցել միայն բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
Ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը ժամը 09 :00 -18 :00 : Հեռակա ուսուցումը կազմակերպվում է վճարովի սկզբունքով:
Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) կարող են սովորել.
Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ, հեռ.` 010-58-01-56։
Հարգելի դիմորդ.
Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից այլ կրթական ծրագրով: