Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հեհ-ը հանձնեց ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը

Հանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացան նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։

Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։

Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ՃՇՀԱՀ ուսանողների հավաստագրերը հանձնեց Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանին:

856  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

24.03.16

857  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր