(010) 303-300

Հանձնվեցին դիպլոմներ օլիմպիադայի մասնակիցներին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳ նախարարության հովանո ներքո կազմակերպվել էր օլիմպիադա՝ հայաստանյան դպրոցների միջև:

Շուրջ 19 դպրոցի աշակերտ իր ուժերն է փորձել՝ փորձելով ապացուցել, որ նկարչություն, մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից ամենագիտակն է:

Երեկ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում արդյունքներն ամփոփելու և դիպլոմները հանձնելու արարողությունն էր: ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանի, դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի, ուսուցիչների և աշակերտների ներկայությամբ օլիմպիադայի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության և 1-ին, 2-րդ ու 3-րդ կարգի դիպլոմներ:

Ռեկտոր Գ. Գալստյանը ողջունեց օլիմպիադայի կազմակերպիչներին, կարևորեց նմանատիպ՝ աշակերտների կրթական մակարդակը բարձրացնող և առողջ մրցակցություն ձևավորող նախաձեռնություններն ու շնորհավորեց հաղթողներին: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ռեկտոր Գալստյանը նշեց, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դռները բաց են բոլոր այն աշակերտների առջև, ում համար կարևորում է որակյալ կրթությունը և բարձրակարգ մասնագետ դառնալու ձգտումը:

25.05.16