(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱԲԲԱՍ ԲԱԴԱԽՇԱՆ ԶՈՀՈՒՐԻԻ ՀԵՏ

2021 թ. մարտի 15-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը կայացավ հանդիպում դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Համալսարանից հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ե. Վարդանյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, ճարտարապետ Ա. Մինասյանը:

Հանդիպման սկզբում դեսպանին ներկայացվեց ՃՇՀԱՀ ուսումնագիտական գործունեության, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ուսանողների ուսումնառության, Իրանի համալսարանների ու կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես քննարկվեցին Բաբոլի Նոշիրվանի տեխնոլոգիական համալսարանից ստացված ուսումնագիտական համագործակցության առաջարկը, Թեհրանի համալսարանի, Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաև Իրանի սեյսմիկ ճարտարագիտության և սեյսմոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համագործակցության հարցերը:

Իրանի բուհերի ու կազմակերպությունների հետ ՃՇՀԱՀ համագործակցության շրջանակը լայն է և ներառում է մի շարք ոլորտներ՝ ճարտարապետություն, քաղաքաշինություն, մշակութային ժառանգություն, սեյսմակայուն շինարարություն, ռիսկերի գնահատում, ջրային համակարգեր:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր պատրաստակամությունը հայտնեց աջակցություն ցուցաբերելու Իրանի բուհերի ու կազմակերպությունների հետ ուսումնագիտական սերտ համագործակցություն հաստատելու, երկկողմ ու բազմակողմ համագործակցության պայմանագրեր կնքելու, նաև դրանցով նախատեսված գործառույթներ իրականացնելու հարցում:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին սիրով ընդունեց համալսարան այցելելու հրավերը:

 1,495 просмотров всего,  1 просмотров сегодня

17.03.21

 1,496 просмотров всего,  2 просмотров сегодня