ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպվում են հանդիպում-ծանոթություններ համալսարանի ղեկավարության հետ: Առաջին ծանոթությունը կայացավ Կառավարում և տեխնոլոգիա ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը, Կառավարում և տեխնոլոգիա ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը, դեկանի տեղակալ Ն. Էվոյանը, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տ. Եդոյանը և ՈՒԽ նախագահ Ա. Հարությունյանը: Հանդիպման նպատակը ուսանողներին համալսարանի ղեկավար կազմի հետ ծանոթացնելն է, ինչպես նաև բուհի առաջիկա անելիքներին, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերին հաղորդակից դարձնելը:
Հանդիպման սկզբում ռեկտոր Ե. Վարդանյանը ողջունեց առաջին կուրսի ուսանողներին, ներկայացրեց համալսարանի զարգացման ծրագրերը: Պրոռեկտոր Գ. Ստեփանյանն անդրադարձավ ուսումնական գործընթացին: Դեկան Մ. Գրիգորյանը ուսանողներին ծանոթացրեց Կառավարում և տեխնոլոգիա մասնագիտությանն առնչվող առանձնահատկություններին: Հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում և շարունակվեց ուսանողների հարց-պատասխաններով: Ուսանողները համալսարանի ղեկավարությունից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ առավել համապարփակ պատկերացում կազմելով համալսարանի գործունեության մասին: