ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը առաջին անգամ կազմակերպել էր ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանը ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով: Մրցույթի կազմակերպումը, հայտերի քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումն իրականացրեց համալսարանի ռեկտորի հրամանով կազմավորված, 7 անդամից բաղկացած հանձնախումբը՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի ղեկավարությամբ:

Ամսի 9-ին ամփոփվեցին մրցույթի արդյունքները, հայտնի են հաղթող 4 թեմաները.

  1.  «Կամուրջների թռիչքային կառուցվածքների գործիքային մշտադիտարկման համալիրի մշակում և փորձարկում» (ղեկավար Արտաշես Սարգսյան, 2 ուսանող),
  2.  «Շինարարական մեքենաների, մեխանիզմների, գործիքների, սարքավորումների նախահաշվանորմատիվային տեղեկատվական շտեմարանի արդիականացում» (ղեկավար Արմինե Ղուլյան, 2 ուսանող),
  3.  «Շենքերի և շինությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված փորձարարական հետազոտությունների մեթոդաբանության մշակում» (ղեկավար Սիրանուշ Էգնատեսյան, 3 ուսանող),
  4.  «Լազերային դեֆորմամետրի նախագծում և պատրաստում» (ղեկավար Հովսեփ Պետրոսյան, 2 ուսանող):

Հաղթողները առաջիկայում կստանան իրենց հավաստագրերը: Յուրաքանչյուր թեմայի դրամաշնորհը կազմում է երկու միլիոն դրամ: Ուշագրավ է, որ մրցույթի հաղթող բոլոր թեմաներն իրականացնողների խմբում ընդգրկված են ուսանողներ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ փորձառու մասնագետի ղեկավարությամբ գիտահետազոտական աշխատանք կատարելու փորձ ձեռք բերելու:

 319 просмотров всего,  1 просмотров сегодня

14.04.21

 320 просмотров всего,  2 просмотров сегодня