(010) 303-300

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի հրավերով համալսարան էին հյուրընկալվել «Ռուսական գրքի տուն»-հասարակական, մշակութային և կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ստեփան Կիրակոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը: Այցի նպատակն էր ուսանողներին տեղեկացնել «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթի մասին, ծանոթացնել մասնակցության պայմաններին:

Մրցույթն անցկացվում է սոցիալ-տնտեսական, նոր տեխնոլոգիաների և պետական կառավարման ու այլ ոլորտներին առնչվող անվանակարգերում, որոնք յուրաքանչյուր տարի հաստատվում են կազմակերպչի կողմից՝ մրցույթի Հոգաբարձուների խորհրդի հավանությամբ։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, իսկ առանձին անվանակարգերի համար կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ՝ անվանակարգի ոլորտին առնչվող մասնագիտական կրթություն, օտար լեզուների իմացություն: Մասնակցելու համար թեկնածուն պետք է գրանցվի Երևանի «Ռուսական գրքի տան» ինտերնետային կայք էջի (https://homerusbook.am) «Գրանցման անհատական հայտ» բաժնում, լրացնի գրանցման հայտը և հաստատի իր համաձայնությունը մրցույթի կանոններին, ինչպես նաև անձնական տվյալների մշակմանը: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

18.05.23