Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Համատեղ աշխատանքային օրերն ամփոփվեցին դիպլոմներով

Մայիսի 2-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ժամանած Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի, Գերմանիայի Ռեգենսբուրգի կիրառական գիտությունների համալսարանի և Իսպանիայի Կորունիայի համալսարանի պատվիրակությունների աշխատանքային այցն ամփոփվեց:

Աշխատանքային քառօրյակի ընթացքում մեր համալսարանի և հյուրընկալված օտարազգի ուսանողները դասախոսներ Իվոն Կոթիեի, Անն Բիրի, Օսկար Ֆերնանդեսի, Կրիստոբալ Գոնսալեսի ու մեր դասախոսների ղեկավարությամբ կազմեցին աշխատանքային 4 խմբեր, որոնց նպատակը «Հրազդան» մարզադաշտի արդիականացման ու նորոգման նախագծեր մշակելն էր:

Մայիսի 6-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, «Հրազդան» մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, ինչպես նաև մեր և Կլերմոն Ֆերանի, Ռեգենսբուրգի, Կորունիայի համալսարանների դասախոսների ներկայությամբ ուսանողները ներկայացրեցին իրենց նախագծերը: Ջերմ, ճանաչողական և բուռն քննարկումով ընթացող հանդիպումն ամփոփվեց ուսանողական աշխատանքների հասցեին հնչած բարձր գնահատականներով, գովեստի խոսքերով և մեր համալսարանի կողմից մասնակցության համար դիպլոմներով ու հուշանվերներով:

2,292  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

10.05.16

2,293  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր