(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանն ու «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր ՓԲԸ-ի ավագ դպրոցի հեղինակային ծրագրերի համակարգող Արուսյակ Արզումանյանը ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է նպաստել աշակերտի ապագա մասնագիտությանն առնչվող ոլորտի համակողմանի ուսումնասիրմանը, աջակցել աշակերտների տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և ճանապարհ հարթել դեպի աշխատաշուկա:    

Հուշագրի շրջանակներում Դիզայնի ֆակուլտետը Ճեմարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպելու է ուսումնական պրակտիկա (4 ամիս) «Ծրագրային ապահովման մշակում» թեմայով։

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը ողջունեց և  կարևորեց  հուշագրի կնքումը. « Մենք կկազմակերպենք ճեմարանի սաների  համար ուսումնական պրակտիկա, որի շրջանակներում  կձևավորվեն համատեղ աշխատանքային խմբեր, և կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով կիրականացվի փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող հարցերի քննարկում և լուծում, ծրագրերի, սեմինարների  իրականացում: Մենք կարևորում ենք ուսանողի աշխատանքի վերահսկումը: Պարբերաբար հետադարձ կապ ապահովելով՝ կկարողանանք պարզաբանել ուսանողի մոտ առաջացած հարցերը և կաջակցենք յուրաքանչյուր գործում»:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի հեղինակային ծրագրերի համակարգող Արուսյակ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Իրենց աշակերտները կհետևեն համալսարանի ներքին կանոնակարգին, կներկայացնեն իրենց գիտելիքների, հմտությունների շրջանակը և կապահովեն աշխատանքի  պլանավորում՝ համաձայն վերջնարդյունքի, կբարձրաձայնեն ծագած հարցերի մասին և կգնահատվեն համաձայն երկկողմ ձևավորված գնահատման սանդղակի»:

 

 

 753 просмотров всего,  3 просмотров сегодня

30.01.23

 754 просмотров всего,  4 просмотров сегодня