ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-ՅԻ ՄԻՋԵՎ

Կարևորելով գործընկերության ու համագործակցության դերը կրթական, ֆինանսատնտեսագիտական ոլորտներում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակներում՝ համալսարանում համատեղ կմշակվեն «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագրի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կկազմակերպվեն և կանցկացվեն ուսումնական պրակտիկաներ կազմակերպությունում, համատեղ կհրատարակվեն ուսումնամեթոդական նյութեր:

Հուշագիրը ենթադրում է նաև կազմակերպության աջակցությունն ուսանողներին՝ նպաստների, կրթաթոշակների և այլ ձևերով, ինչպես նաև համալսարանի շրջանավարտներին աշխատանքի ընդունումը՝ ՀՀ օրենսդրությանը և իր ներքին կանոնակարգերին համապատասխան:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի և «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա»-յի նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից կնքված հուշագիրը կգործի անժամկետ:

 3,847 просмотров всего,  3 просмотров сегодня

14.06.19

 3,848 просмотров всего,  4 просмотров сегодня