Դիզայնի ֆակուլտետի դիմորդները այսօր քննություն են հանձնում «Կոմպոզիցիա» առարկայից: Ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 448 դիմորդ, որից 69-ը քննություն են հանձնում «Կոմպոզիցիա» առարկայից:
Քննության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 7-ին ՃՇՀԱՀ կայքէջում:
Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին: