ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ առաջին կուրսի ուսանողները հանդիսավոր կերպով ստացան ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը:

Արարողությանը ներկա էին Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը, դեկանի տեղակալ Նունե Էվոյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը և Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Քնարիկ Վարդանյանը։

«Սիրելի՛ ուսանողներ, նախ ցանկանում եմ ողջունել ձեզ և ջերմորեն շնորհավորել ստուգարքային գրքույկներ և ուսանողական քարտեր ստանալու կապակցությամբ։ Ուզում եմ ասել, որ այս երկու փաստաթղթերը ձեր ուսանող համարվելու առաջին վկայություններն են, և նախատեսված են ձեր ուսումնառության ողջ ընթացքի համար։ Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն և բեղմնավոր ուսումնառություն, և ամենակարևորը, մաղթում եմ, որ բոլորիդ ստուգարքային գրքույկները լցվեն միայն ու միայն գերազանց գնահատակններով։ Իսկ վերջում ցանկանում ևս մեկ անգամ նշել, որ ուսումնառության ողջ ընթացքում Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատը, ամբիոնը, Ուսանողական խորհուրդը և ողջ աշխատակազմը ցանկացած խնդրի դեպքում կլինեն ձեր աջակիցը»,- նշեց Մ․ Գրիգորյանը։

Ուսանողական խորհրդի նախագահը միանալով շնորհավորանքին հավելեց, որ ցանկացած կյանքի շրջան բարդ է յուրովի, ուստի մաղթեց, որ ամեն ուսանող հաստատուն քայլերով շարժվի առաջ։

 517 просмотров всего,  1 просмотров сегодня

27.12.21

 518 просмотров всего,  2 просмотров сегодня