ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ՌԵ-ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ՌԵ-դպրոց (Ռուսատան) և Էկոլ դը Շայր (Ֆրանսիա) կրթական կազմակերպությունների հետ համատեղ «ՌԵ-Դպրոց ՄԱ 2022-2023» լրացուցիչ կրթական ծրագրի բաց դռների օրը: «ՌԵ-Դպրոց»-ի հիմնադիր և ղեկավար, ԻԿՈՄՈՍԻ փորձագետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «Рождественка» ճարտարապետական բյուրոյի ղեկավար` Նարինե Տյուտչևան, հանդես եկավ բացման խոսքով և ներկայացրեց ծրագրի մանրամասները, դիմելու կարգը և ժամկետները:

Ն. Տյուտչևան նշեց, որ այս ուսումնական տարվա ընդունելությունն արդեն սկսվել է և թեման Երևան քաղաքի Կոնդ թաղամասն է:

«ՌԵ-Դպրոց» կառուցված է պատմական միջավայրի պահպանման և զարգացման արդիական խնդիրների մուլտիդիսցիպլինար ինտեգրված մոտեցմամբ և ուսանողներին հնարավորություն կտա սովորելու, ուսումնասիրելու միջազգային փորձը, պահպանոլու մշակութային ժառանգությունը, գնահատելու ժառանգության արժեքը և սինթեզել սեփական մասնագիտական փորձը:

 355 просмотров всего,  3 просмотров сегодня

12.09.22

 356 просмотров всего,  4 просмотров сегодня