Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Կազնատիի այցը՝ նոր ծրագրերի եվ շարունակական համագործակցության գրավական

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Միլանի Պոլիտեխնիկի կապերն առավել ամրացնելու և կրթական ու փորձի փոխանակման նոր ծրագրով հուլիսի 19 -ին մեր համալսարան էր ժամանել Միլանի պոլիտեխնիկի վերականգնման բաժնի ղեկավար, ճարտարապետ Գայանե Կազնատին:

Ներկա և առաջիկա հավակնոտ ծրագրերը քննարկելու նպատակով տիկին Կազնատիին ընդունեց ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ողջունելով հյուրին՝ ռեկտորը, նախ, շնորհակալություն հայտնեց Գ. Կազնատիին՝ մեր և Միլանի Պոլիտեխնիկի համագործակցության համար ներդրած ջանքերի համար և կարևորեց այդ համագործակցության շրջանակներում գիտահետազոտական նախագծերի մտահղացումը:  Մեր համալսարանի ուսանողները հերթական անգամ մասնակցել են Միլանի պոլիտեխնիկում անցկացվող ուսումնագիտական և հետազոտական աշխատանքներին, ինչը, հանդիպմանը ներկաներն անչափ կարևորեցին՝ ուսումնական գործընթացն ավելի մատչելի ու հետաքրքիր դարձնելու տեսանկյունից:

Հանդիպմանը ռեկտոր Գալստյանն ու Գայանե Կազնատին քննարկեցին նաև մեր համալսարանի նորաստեղծ Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վերազինման, զարգացման հեռանկարների հնարավորությունը: Գ. Գալստյանը նկատեց, որ լաբորատորիայի համար արդեն իսկ տրամադրվել է առավել ընդարձակ տարածք, ինչի արդյունքում տեղադրված սարքերն ավելի տեսանելի կլինեն, իսկ տարվող աշխատանքները՝ դյուրին ու արդյունավետ: Իր հերթին՝ Գ. Կազնատին հավաստիացրեց, որ Միլանի Պոլիտեխնիկը կշարունակի աջակցել մեր համալսարանին՝ նմանատիպ կարևոր և ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում Գայանե Կազնատին բարձրացրեց նաև մեր համալսարանի երեք դասախոսի՝ փոխանակման ծրագրով Միլանի Պոլիտեխնիկ հրավիրելու հարցը: Կազնատին նշեց, որ իրենք հետաքրքրված են հատկապես Խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետությունով և ուրախ կլինեին, եթե մեր դասախոսների զեկույցները նվիրված լինեն հենց այդ թեմային:

798  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

21.07.16

799  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր