ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԾԱՂՐԱՆԿԱՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵԳԻՊՏԱՑԻ ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ ԱՀՄԵԴ ԳԵԱՍԱՆ ՌՈԶԱ ԷԼ ՅՈՍԵՖԻ ՀԵՏ

Հայաստանի ծաղրանկարիչների միության նախագահ, դիզայն ամբիոնի դասախոս Ա. Թորոսյանի նախաձեռնությամբ ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց ծաղրանկարի վարպետության դաս եգիպտացի ծաղրանկարիչ Ահմեդ Գեասան Ռոզա էլ Յոսեֆի հետ: Վերջինս «Sabah el Kahir» ամսագրի, լրագրողների միության անդամ է և մանկական գրքերի նկարազարդող:

Հանդիպման ներկա էր նաև դիզայն ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը: Պարոն Մելիքյանը կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունները, նշեց «Հարգելի՛ ուսանողներ և հյուրեր, հաճելի է ձեզ ողջունել այստեղ և ներկա գտնվել այս կարևոր միջոցառմանը: Երգիծանկարչությունը բավական բարդ ուղղություն է դիզայնի ոլորտում, և եթե առաջին հայացքից հետաքրքիր է և ծիծաղելի, իրականում հոգեբանական և մասնագիտական հմտություններ պետք է ունենալ՝  կարողանալու  համար հումորի միջոցով  հասցնել սոցիալական բնույթի կարևոր մի միտք  և այլն: Հուսով եմ՝ ապագայում վարպետաց դասերը   շարունակական բնույթ կունենան՝ ընդգրկելով տարբեր երկրոների մասնագետների: Ցանկանում եմ կրկին ողջունել հարգարժան հյուրին՝ մաղթելով մասնագիտական առումով բովանդակալից գործընթաց»:

Վարպետաց դասի ընթացքում պարոն Յոսեֆը  ներկայացրեց  իր գծագրությունները, թղթի վրա արտահայտեց երևակայական իրողություններն ու պատկերացումները կերպարի մասին: Մարդ ստեղծելը դա կերպար է, այդ կերպարը կերտելը՝ յուրօրինակ հմտություն:

 

 353 просмотров всего,  1 просмотров сегодня

27.09.22

 354 просмотров всего,  2 просмотров сегодня