ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՊԱԳԱՅԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔԸ

«Ապագայի հնագիտություն» գիրքը տպագրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  Քաղաքաշինության ամբիոնի և Ֆրանսիայի Սենտ Էտիյենի ազգային ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակներում, որը սկսվել է դեռևս 2013 թվականից:

Գրքում տեղ են գտել 2019 թվականին կատարված լավագույն աշխատանքները:

Ուսումնասիրության առարկան ու տեղանքը ընտրվում են Երևանում կամ ՀՀ այլ քաղաքներում ու ներկայացնում են արդիականացման անհրաժեշտություն ունեցող խորհրդային ճարտարապետական ժառանգության կառույց քաղաքաշինական միջավայրի մեջ, ուսանողները հանդիպում են իրար հետ երկու անգամ` մեկ շաբաթ Երևանում և մեկ շաբաթ Սենտ Էտիենում, ակտիվ աշխատանքը զուգորդվելով նաև երկրների ճանաչողական գործառույթով։

Աշխատանքների վերջնարդյունքը ոչ միայն ճարտարապետական լուծումների  հանրգումար է, այլ հսկայական մշակութային փորձի ու սոցիալական փոխհարաբերությունների փոխանակում, ինչը չի կարող չանդրադառնալ  ուսանողների հետագա ստեղծագործական կենսագրություն: Աշխատանքի ընթացքը համեմվում էր շատ հետաքրքիր բանավեճերով կարծիքների փոխանակմամբ ու զրույցներով:

 395 просмотров всего,  1 просмотров сегодня

05.10.21

 396 просмотров всего,  2 просмотров сегодня