Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԼԻՍԱԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել Պորտուգալիայի Լիսաբոնի համալսարանի Ճարտարապետական ֆակուլտետի խորհրդի նախագահ Ֆրանցիսկո Օլիվեյրան և ֆակուլտետի դասախոսական խորհրդի նախագահ Մարգարիդա Լոուրոն:

Այցն, ինչպես աշխատանքային, այնպես էլ հեռանկարային և ճանաչողական էր: Լիսաբոնյան պատվիրակությանն ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորներ Մարինա Ղազարյանը և Վարդգես Եդոյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Ճարտարապետության ֆակուլտետի փոխդեկան Արմեն Շատվորյանը և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը:

Ռեկտոր Գալստյանը, ողջունելով հյուրերին, ծանոթացրեց մեր համալսարանի կրթական ծրագրերին, միջազգային կապերին և հույս հայտնեց, որ մեր համալսարան այցը խթան կհանդիսանա Լիսաբոնի համալսարանի հետ նույնպես համագործակցության համար:

Նշենք, որ Ֆրանցիսկո Օլիվեյրան և Մարգարիդա Լոուրոն մեր համալսարանում հանդես կգան դասախոսություններով:

1,382  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

25.06.18

1,383  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր