(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ TALENT CONNECT ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՖՈՐՈՒՄԸ

Օրերս կայացավ մասնագիտական կողմնորոշմանը նվիրված երկրորդ լայնամասշտաբ միջոցառումը՝ Talent Connect Vol. 2-ը: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, այդ թվում ՃՇՀԱՀ ներկայացուցիչները, որոնք ներկայացնում էին «Ժամանակակից տեխնոլոգիաները նախագծերի և շինարարության ոլորտում» թեման։

ՃՇՀԱՀ-ը ներկայացրել էր առանձին տաղավար, որտեղ համալսարանի ներկայացուցիչները ցուցադրում էին նորագույն սարքավորումները, իսկ հետաքրքրված մասնակիցները BIM ակնոցներով վիրտուալ իրականության միջոցով տեսնում էին արդեն պատրաստի նախագծերը:

Միջոցառման ընթացքում նախատեսված էին նաև պանելային քննարկումներ: «Կրթություն և աշխատանք. ինչպես փոխկապակցել կրթությունը պրակտիկ փորձի հետ» թեմայով պանելային քննարկման շրջանակներում բուհը ներկայացրեց Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ով հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Talent Connect Vol. 2 միջոցառումը կարևոր հարթակ էր մասնագիտական կողմնորոշման համար, որը միավորեց ուսանողներին, ապագա մասնագետներին և կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նպաստելով իրենց հնարավորությունների ընդլայնմանը և մասնագիտական հորիզոնների բացահայտմանը:

01.10.24