ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

Ապրիլի 1-5-ը Իսպանիայի Ալկալա դե Հենարես  քաղաքում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ, Նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ Անգին Մարտիրոսյանը, Կրթության որակի ապահովման առաջատար մասնագետ, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի ասիստենտ  Աստղիկ Գրիգորյանը և նույն ամբիոնի դասախոս Լիանա Օհանյանը:

Գործուղման նպատակը՝ Էրազմուս+ KA107 ծրագրի շրջանակում՝ գործընկեր երկրների բուհերի միջև համագործակցային կապերի ընդլայնմանը միտված «Աշխատակազմի շաբաթ» միջոցառմանը մասնակցելն էր՝ 8 երկրի 32 ներկայացուցչի հետ մեկտեղ:

Քառօրյա տեղեկատվական սեմինարի ընթացքում մեր համալսարանի պատվիրակությունը մասնակցեց մի շարք թեմաների քննարկմանը, որոնցից են՝ միջազգային համագործակցություն և շարժունության կառավարումը, բուհերի գործունեության միջազգայնացմանը միտված հնարավոր գործիքները, փորձի փոխանակումը, Ալկալայի համալսարանի կրթական ռեսուրսներին ծանոթանալը և հետագա համագործակցության հնարավորությունները:

Որպես միջազգայնացման լավագույն փորձի օրինակ՝ ներկայացվեցին Կանադայի, Ռուսաստանի և Հայաստանի բուհերը, ի դեմս ՃՇՀԱՀ-ի՝ որպես միջազգայնացմանն ուղղված գործընթացների ակտիվ մասնակից:

Այցն արգասաբեր էր նաև նոր համագործակցությունների հավանական ձևավորման տեսանկյունից: Գործնական կապեր հաստատելու առաջարկներ եղան Ալկալայի համալսարանի Ճարտարագիտական դպրոցի դեկանի, Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկանի և Կանադայի Ջորջիան Քոլեջի Տարածքային ղեկավարի կողմից: Տեղեկատվական սեմինարի ավարտին՝ մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր:

Նախատեսվում է այցի ընթացքում ուսումնասիրած փորձի և ձեռք բերած գիտելիքների փոխանցման նպատակով իրականացնել կլոր սեղան՝ մեր համալսարանի համապատասխան թիրախային խմբերի համար:

 2,119 просмотров всего,  1 просмотров сегодня

07.05.19

 2,120 просмотров всего,  2 просмотров сегодня