ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Իմ ու քո արևը 2798 տարեկան է

Մեր քաղաքը 2798 տարեկան է. հին ու հարազատ, ջերմ ու գրկաբաց, չնեղացող, միշտ ներող և հայի հավերժական տուն: Յուրաքանչյուր տարի Երևանի տոնին մայրաքաղաքի փողոցներով զբոսնող հայերն ու հյուրերը, երևանյան երգերով ու տոնական տրամադրությամբ հագեցած օդը, փոքր ու մեծ քաղաքացիների հարազատ ժպիտները ապացույց են, որ Երևանի ծնունդը բոլորի ծնունդն է, բոլորի օրը:

«Երևան՝ արևի քաղաք». այս կարգախոսով է այսօր Երևանը ներկայանում «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանը: Երևանն իր գույնն ունի՝ անկախ երկնքի երանգներից, անկախ եղանակի քմահաճույքներից: Մեր Երևանի արևի դեղինը միայն մենք ունենք: Շնորհավո´ր տոնդ, արևոտ քաղաք, շնորհավոր, որ կաս՝ քո արևային բնակիչներով և քո արևով ջերմանալու եկած օտարներով:

 2,030 просмотров всего,  5 просмотров сегодня

08.10.16

 2,031 просмотров всего,  6 просмотров сегодня