Հուլիսի 19-ից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ մեկից ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ:
Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am
կայքի համապատասխան բաժնում հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները:
Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:
Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թափուր տեղերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ցուցակում․
|
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
Թափուր տեղեր |
|
|
Անվճար |
Վճարովի |
|
|
Ճարտարապետություն |
0 |
0 |
|
Դիզայն |
0 |
101 |
|
Գրաֆիկական դիզայն |
0 |
17 |
|
Միջավայրի դիզայն |
0 |
0 |
|
Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում |
0 |
54 |
|
Ջրամատակարարաման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում |
2 |
40 |
|
Շենքերի նախագծում |
0 |
34 |
|
Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ |
1 |
50 |
|
Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ |
3 |
40 |
|
Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն |
2 |
40 |
|
Գեոդեզիա և կադաստր |
0 |
58 |
|
Տրանսպորտային համակարգեր |
2 |
50 |
|
Ջերմագազամատակարարում և օդափոխություն |
1 |
40 |
|
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
0 |
38 |
|
Տեղեկատվական համակարգեր |
0 |
45 |
|
Տնտեսագիտություն |
0 |
117 |
|
Հաշվապահական հաշվառում և հարկում |
0 |
41 |
|
Զբոսաշրջություն |
0 |
49 |
|
Սերվիս |
0 |
37 |
|
Լոգիստիկա |
0 |
33 |