ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԷՐԱԶՄՈՒՍ+ SAH» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սույն թվականի հունիսի 16-17-ը Իտալիայի Հանրապետության Աքվիլա քաղաքում «ԷՐԱԶՄՈՒՍ+ SAH» (N:618843-EPP-1-2020-1-IT-EPPKA2-CBHE-JP) նախագծի շրջանակում տեղի ունեցավ կառավարման խորհրդի աշխատանքային հանդիպումը, որին մեր համալսարանից ներկա էին Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, ճարտարապետության թեկնածու Մադլենա Իգիթխանյանը և դոցենտ Գառնիկ Ստեփանյանը։ ՃՇՀԱՀ-ի թիմը ներկայացրեց մեր համալսարանին վերաբերող պատմական, ուսումնամեթոդական, վարչական, մշակութային տեղեկատվությունը:

Ճարտարապետական ժառանգությանը վերաբերող ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի բարելավման նպատակով «Erasmus+ SAH» նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի թիմը առաջարկել է վեց նոր առարկա, որոնց շուրջ հատուկ ձևաչափով մշակվել են առարկայական ծրագրեր։ Այցի ընթացքում յուրաքանչյուր առարկայի մշակման գործընթացում եվրոպական գործընկեր համալսարանների աջակցության շուրջ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն։ Առաջարկվեց սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում Երևանում կազմակերպել «SAH» նախագծի կառավարման խորհրդի հաջորդ նիստը։ Սույն թվականի հոկտեմբեր ամսին Աթենքի համալսարանում (Հունաստան) նախատեսվում է կազմակերպել դասախոսների մեկշաբաթյա վերապատրաստում: Հաջորդ քայլով՝ լրամշակված առարկայական ծրագրերը կներկայացվեն հաստատման։

 

 321 просмотров всего,  1 просмотров сегодня

23.06.22

 322 просмотров всего,  2 просмотров сегодня