Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Էրազմուս+ ծրագրի աշխատանքային հանդիպումը՝ ճշհահ-ում

Մարտի 16-ին ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող HERITAG Էրազմուս + ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Հանդիպման ժամանակ նախագծի Հայաստանյան համակարգող պարոն Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի նպատակը, նվաճումները, առաջընթացը և Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ հնարավոր համագործակցության ուղիները: Ներկայացվեցին նաև GIS-ի հիմնական հատկանիշները և տուրիզմի կառավարման ոլորտում կիրառման անհրաժեշտությունը: Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի եւ պատմության ամբիոնի ղեկավար Էմմա Հարությունյանը ներկայացրեց ճարտարապետական օբյեկտների 3D մոդելավորման կիրառումը և նշանակությունը տուրիզմի ոլորտում:

Հանդիպման ավարտին տիկին Զեյթունցյանը նշեց, որ հետաքրքրված է ծրագրով և հետագայում համագործակցության ուղիներ է տեսնում: Աշխատանքային հանդիպմանը ներկա էր ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը:

1,264  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

20.03.17

1,265  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր