ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ 2021»

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարնի ուսանողական խորհուրդը Ստեփանավանում անցկացնում է ուսանողների կողմից երկար սպասված «Երիտասարդ ինժեներների հավաք 2021»-ը։

«Երիտասարդ ինժեներների հավաք 2021»-ին մասնակցում է ավելի քան 100 ուսանող, հավաքը բաղկացած է 8 ջոկատից, որոնք կոչված են Հայկական արքայատոհմերի անուններով՝ Արշակունիներ, Բագրատունիներ, Արտաշեսյաններ, Երվանդունիներ, Արծրունիներ, Մամիկոնյաններ, Սյունիներ, Հայկազունիներ։

Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 8 մարզաձևերում։ Հանդիպումներ, քննարկումներ են ունենալու հասարակական, մշակութային, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները կսովորեն ազգային պարեր՝ համալսարանի պարուսույց Ավետիս Ղասաբյանի հետ։

Հավաքի մասնակիցները  հանդիպում-դասախոսություն  են ունեցել Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանի հետ «Կյանքը և որտեղից է սկսվում հայրենասիրությունը» թեմայով։

 Հավաքին մասնակցում են նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ և ուսանողները հանդիպում են ունեցել պետերազմի մասնակից Տիգրան Մարտիրոսյանի հետ, ում հերթապահության ժամանակ էլ եղել է պատերազմի առաջին հարվածը։ Հերոս Տիգրան Մարտիրոսյանը պատմեց պատերազմի ընթացքի մասին, ինչպես է ստացել վիրավորում և ներկայացրեց իր տեսլականը ապագայի հետ կապված և ուսանողները տեսնելով մեր հերոսի լավատեսությունն ու ապագայի պլանները ավելացրեցին, որ պետք է անցյալից դասեր քաղել և կառուցել հզոր երկիր:

Տիգրան Մարտիրոսյանը  ռազմահայրենասիրական ոգին բարձրացելու և ներդրված ավանդի համար համալսարանի կողմից  արժանացել է շնորհակալագրի և անվանական ժամացույցի։

 

 

 897 просмотров всего,  3 просмотров сегодня

10.08.21

 898 просмотров всего,  4 просмотров сегодня