(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԹ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդն այս տարի նույնպես կազմակերպեց «Նկարներով երթ» համալսարանի բակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երթին մասնակցեցին ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի, քոլեջի, դպրոցի ներկայացուցիչներ, ուսանողներ ու շրջանավարտներ: Երթի մասնակիցները Ցեղասպանությունը փաստող պաստառներով, քայլերթով շարժվեցին Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. մեծ ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։

Մենք հիշում ենք և պահանջում: Այս երթը պահանջ էր աշխարհին՝ ճանաչելու 20-րդ դարում իրականացված մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Արդարությունը երբեք չի մեռնում. մենք միասնաբար և մեր ազնիվ պահանջով պիտի հնչեցնենք արդարության ձայնը, որ աշխարհը խուլ ու անտարբեր չմնա… և դատապարտի ոճիրը:

24.04.21