(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (Էրազմուս+ FlexWBL) նախագծի շրջանակում Երևանում էր գտնվում Եվրոպական գործընկերների պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին նախագծի կոնսորցիումի գործընկեր համալսարանների (Լատվիայի Լիյեպայա համալսարանի և Լիտվայի Կլայպեդա համալսարանի) ներկայացուցիչները՝ ներառյալ նախագծի միջազգային համակարգող Պատրիկս Մորևսին) և արտաքին աուդիտորներ:

Պատվիրակության աշխատանքները իրականացվեցին ըստ նախանշված օրակարգի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Բրյուսովի պետական համալսարանում, Գավառի պետական համալսարանում։

ՃՇՀԱՀ-ում կայացավ առաջին նիստը, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան ՃՇՀԱՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ Ռոբերտ Սուքիասյանը, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչ՝ տիկին Էդիթ Սողոմոնյանը, FlexWBL նախագծի միջազգային համակարգող՝ պարոն Պատրիկս Մորևսը։ Եվրոպական և հայկական գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման իրենց համալսարանների փորձը։ ՃՇՀԱՀ-ի փորձը այս գործընթացում ներկայացրել է նախագծի թիմի աշխատանքները համակարգող Իրինա Վանյանը։ Հանդիպման երկրորդ նիստը կայացավ Բրյուսովի պետական համալսարանում, որտեղ տիկին Վանյանը ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի արդյունքները FlexWBL նախագծի իրականացման գործում, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

 1,033 просмотров всего,  1 просмотров сегодня

19.06.23

 1,034 просмотров всего,  2 просмотров сегодня