ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԱՅԻՆ ԴԱՇՏ

Գիտական հոդվածների տպագրությունը միջազգային հեղինակություն ունեցող ժողովածուներում չափազանց մեծ կարևորություն ունի գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետների համար: Դա նպաստում է ԲՈՒՀ-ի վարկանիշի բարձրացմանը:

Այդ նպատակով՝ մեր համալսարանի երիտասարդ մասնագետների կողմից մշակվել է Scopus և Web of Science համակարգերում ընդգրկված միջազգային ամսագրերի ցանկ, որտեղ տպագրությունն անվճար է: Կազմվել է շուրջ 70 պարբերականների ցուցակ՝ 7 նեղ  մասնագիտական ուղղություններով, որոնք ընդգրկված են Scopus և Web of Science համակարգերում:

Իրականացված աշխատանքները ներկայացնելու նպատակով՝ մարտի 14-ին, կազմակերպվեց սեմինար-հանդիպում «Դիզայն» ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ելույթներով հանդես եկան դիզայնի ամբիոնի ասիստենտ Անի Աճառյանը և ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի դասախոս Էվլին Օրդուխանյանը:

15.03.18

 1,631 просмотров всего,  1 просмотров сегодня